ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Մխիթարյանը՝ FIFA 21-ի շաբաթվա խորհրդանշական թիմում

Մխիթարյանը՝ FIFA 21-ի շաբաթվա խորհրդանշական թիմում
04.02.2021 | 14:30

EA Sports-ը FIFA 21-ի համար ներկայացրել է 19-րդ շաբաթվա խորհրդանշական թիմը, որտեղ ընդգրկված են Ultimate Team-ի համար նախատեսված խաղացողները:

Հայաստանի հավաքականի Հենրիխ Մխիթարյանը ևս ընդգրկվել է շաբաթվա թիմում, ոչ Իտալիայի առաջնության 20-րդ տուրում «Ռոմայի» կազմում աչքի էր ընկել գոլով «Վերոնայի» հետ խաղում:

Դիտվել է՝ 95341

Մեկնաբանություններ